vn.

to stretch ones self in bed, to lie down, to go to bed.

ձ.

ԸՆԿՈՂՄԱՆԻՄ կամ ԸՆԿՈՂՄՆԻՄ ԸՆԿՈՂՄԻՄ ԸՆԿՈՂՆԻՄ. κλίνομαι , κατακλίνομαι, ἁνάκειμαι decumbo, reclinor, recumbo, jaceo Կողմանիլ. հանգչել. ի մի կողմն անկանիլ. անկեալ դնիլ. ննջել յանկողնի. պառկիլ.

Ի հոգիս փրկելոցն հանգչի եւ ընկողմանի երկնաւոր թագաւորն. (Նիւս. երգ.։)

Ոչ ընկողմանիս ընդ ոսկեճաճանչ ձեղուամբ. (Բրս. հայեաց.։)

Ընկողմանիլն, կամ կալն, կամ նստելն. (Արիստ. առինչ.։)

Կալ նստելով, կամ ընկողմանելով։ Խոնարհեալք եւ ընկողմանեալք ինքնին։ Իսկ իբրեւ ընկողմանեալ՝ ետես յանկարծօրէն, ո՛չ յառնել իշխեաց. (Փիլ.։)

Եթէ ընկողմնեցայց. (Նար. ՟Ղ՟Ա։)

Զքսան ամ ոչ ընկողմնեցաւ։ Նստեալ ընկողմնեցաւ։ Ընկողմնեցան (կամ ընկողմեցան) դարձեալ ի մահիճս։ Ընկողմնեցաւ (կամ ընկողմեցաւ), եւ պարզեաց զձեռս. (Վրք. հց.։)

Մի՛ ընկողնեսցի զգիշերն ամենայն։ Ի տեղի իւր ընկողնեսցի. (Կանոն.։)

Եթէ զշնորհս ունէիր, թերեւս հպարտանայիր, եւ ընկողնէիր ինչ. (Ոսկ. եբր. ՟Գ.) այսինքն ընդողնէիր, անկեալ դնէիր յանհոգս, կամ վատթարանայիր. յն. յեղաշրջէիր։